«Ծնողներս բաժանված էին, նրանց միավորեցի մահից հետո»․ Սամվել Գրիգորյանի հուզիչ պատմությունը
Yelaket-ի տաղավարում հյուրընկալվել է երգիչ Սամվել Գրիգորյանը։ Bavnews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում երգիչն անդրադարձել է իր կյանքի տարբեր փուլերին, ստեղծագործական գործունեությանն ու անձնական կյանքին։
Զրույցի ընթացքում խոսվել է նաև ամուսնալուծությունների թեմայից։
Սամվել Գրիգորյանը պատմել է, որ իր ընտանիքում նույնպես ամուսնալուծություն է եղել․ ծնողները բաժանվել են, և դա իր ու ընտանիքի համար բավականին ծանր հոգեբանական տրավմա է եղել։
Երգիչը խոստովանել է, որ այդ ապրումները երկար ժամանակ իր հետ են եղել, իսկ հաղթահարել դրանք կարողացել է հոր մահից հետո։
Նա նաև հուզիչ մանրամասներ է պատմել ծնողների վերջին հանգրվանի մասին։
Հոր մահվանից ուղիղ 12 տարի անց՝ նույն ամսին, նույն օրը և նույն ժամին, մահացել է նաև մայրը։
Դրանից հետո երգիչը որոշել է ծնողների աճյունները տեղափոխել Երևան՝ նրանց միավորելով մեկ վայրում։
Սամվել Գրիգորյանի խոսքով՝ ծնողների միջև սեր եղել է, և նրանց հարաբերություններն ամուր են եղել, պարզապես համատեղ կյանքը շարունակել չի ստացվել։
Տեսանյութը ստորև․


