Շոու-բիզնես

«Դու իմ կյանքի ամենասիրուն նվերն ես»․ Միհրան Ծառուկյանը շնորհավորել է կնոջը

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը շնորհավորել է կնոջ՝ Արփի Գաբրիելյանի ծննդյան տարեդարձը։

Նա ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։

Կյանքում ամենամեծ երջանկություններից մեկն այն է, երբ կողքիդ ունես մարդ, ում հետ ուզում ես ապրել ամեն մի օրը, կիսել ամեն մի ուրախություն ու հաղթահարել ամեն դժվարություն։

Դու իմ կյանքի ամենասիրուն նվերն ես, իմ սերը, իմ ընտանիքն ու իմ խաղաղությունը։

Սիրում եմ քեզ անսահման»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը։

Լուսանկարները՝ ստորև․

mihran arpi 768x1024 1
mihran arpi 2
mihran arpi 1 767x1024 1
Կիսվեք ձեր էջում