«Մի քանի օրից մեկնում եմ». Էլիզ Մելիքյանը նոր տեսանյութ է հրապարակել
Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, վերջին շրջանում ակտիվ քննարկումների կենտրոնում է հայտնվել Հայաստանից հեռանալու մասին իր հայտարարությունից հետո։
Ավելի վաղ Էլիզը Instagram-ի իր էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյոք առաջիկայում պատրաստվում է մեկնել հանգստի։ Ի պատասխան՝ աղջիկը նշել էր, որ պլանավորում է հեռանալ Հայաստանից՝ հավելելով. «Պատկերացնո՞ւմ եք ինձ ուրիշ երկրում ապրելիս»։
Այս հրապարակումից հետո Էլիզի հնարավոր արտագաղթի մասին տեղեկությունը քննարկումների առիթ էր դարձել։ Աղջիկը, սակայն, նոր հրապարակմամբ կրկին անդրադարձել է իր հետևորդների հարցերին և պարզաբանել, թե ինչու որոշ ժամանակ չի պատասխանել նրանց զանգերին ու հաղորդագրություններին։
«Էս սթորին էն մարդկանց համար է, ովքեր ինձ զանգում են, գրում են, ու ես իրենց չեմ պատասխանել։ Ես հենց նոր էքսպոյից եմ եկել, որտեղ մի քանի հոլովակ ենք նկարել ու լիքը այլ աշխատանքներ արել։ Շատ զբաղված եմ եղել և չեմ հասցրել ձեր զանգերին պատասխանել։ Հետո եկել եմ տուն, փոխվել եմ, հիմա գնում ենք մի բան ուտելու։ Հիմա մի թեթև բան կուտենք, հետո պետք է մոնտաժ անեմ, քանի որ կես ժամից պետք է հրապարակում տեղադրեմ»,- նշել է Էլիզը։
Թեև Էլիզ Մելիքյանը հայտնել է Հայաստանից հեռանալու մտադրության մասին, դեռևս հստակ չէ՝ երբ է նախատեսում մեկնել, որ երկիր է պատրաստվում տեղափոխվել և ինչն է դարձել այդ որոշման պատճառը։ Նրա վերջին հրապարակումներում ևս մանրամասներ չեն ներկայացվել այս հարցի վերաբերյալ։
Հատկանշական է, որ Էլիզի՝ Հայաստանից հեռանալու հայտարարությունը համընկել է Արամ Մելիքյանի և նրա ընտանիքի շուրջ վերջին շրջանում քննարկվող իրադարձությունների հետ, սակայն արդյոք դրանք որևէ առնչություն ունեն աղջկա որոշման հետ, այս պահին հայտնի չէ։
Տեսանյութին կից Էլիզը նաև գրել է, որ մի քանի օրից մեկնելու է, ուստի պետք է հավաքվի և պատրաստվի առաջիկա մեկնումին։ «Մի քանի օրից մեկնում եմ, պետք է հավաքվեմ ու պատրաստվեմ, այնքան բան ունեմ անելու, հուսամ՝ ամեն ինչ կհասցնեմ»,- գրել է նա՝ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելով իր առաջիկա ծրագրերի շուրջ։
Տեսանյութը ստորև․


