ՏեսանյութՇոու-բիզնես

Նուշիկ Օհանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել

Բլոգեր Նուշիկ Օհանյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել և հայտնել, որ փոքրիկ դուստրը հիվանդանոցում է և բժշկական միջամտության է ենթարկվել։

«Երեխե՛ք ջան, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Քանի որ նամակները շատ-շատ են, իսկ ինստագրամիի սահմանափակումների պատճառով բոլորիդ պատասխանել չեմ կարողանում, որոշեցի այստեղ պատմել, թե ինչ խնդիր ունեինք ու ինչ միջամտություն է արվել։ Հատկապես որ տեսնում եմ՝ շատ երեխաներ են նման խնդրի բախվում։

Արիանայի մոտ վիրուսային կոնյուկտիվիտից հետո աչքը սկսեց հաճախակի թարախակալվել։ Պարզվեց՝ խնդիրը կապված է արցունքատար ծորանի անցանելիության հետ։ Որոշեցինք միջամտությամբ վերականգնել ծորանի անցանելիությունը, և ընթացքում պարզվեց, որ այն նեղացած է եղել։

Այս խնդիրը հաճախ հանդիպում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, բայց, ինչպես տեսնում եք, կարող է հանդիպել նաև ավելի մեծ տարիքում։ Ի դեպ, մեծ աղջիկս էլ է ժամանակին ունեցել նույն խնդիրը, և նրա դեպքում նույնպես միջամտություն ենք արել։

Ինձ ամենաշատը հուզում էր ընդհանուր անզգայացումը։ Չգիտեմ՝ երևի վերջին տարիներին ապրածիցս հետո ամեն ինչ ավելի ծանր եմ տանում, բայց էն 15 րոպեն, երբ սպասում էի, որ երեխաս անզգայացումից հետո աչքերը բացի, ինձ համար աննկարագրելի ծանր էր…։

Կարևորը՝ ամեն ինչ արդեն հետևում է։ Մենք արդեն տանն ենք: Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու, գրելու ու մեր կողքին լինելու համար»։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում