Սպորտ

Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի հարսանիքը

Այսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, իսկ զույգի պսակադրությունը՝ Սուրբ Գևորգ եկեղեցում։

Հարսանիքին ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արման Անդրեասյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և Հայկ Մելիքյանը։

«Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։

Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արթուրի ընտրյալը եւս Գյումրիից է:

artur aleksanyan
Կիսվեք ձեր էջում