Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն է
Երեկ լրացել է սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցը։ Այս առիթով նրա ընտանիքի անդամները՝ զավակները, սոցիալական ցանցերի իրենց էջերում հուզիչ հրապարակումներով են հանդես եկել՝ հիշելով հայրիկին։
Երգչի դուստրը՝ Զվարթ Ասատրյանը, հրապարակել է հայրիկի լուսանկարը և կից գրել. «20 տարի առանց քեզ, պապ ջան, բայց իմ կարոտը նույնն է։ Սերս հավերժ, միշտ իմ սրտում ես»։
Արտաշ Ասատրյանն էլ տարածել է հայրիկի լուսանկարը՝ գրելով. «20 տարի կարոտով, կարոտ, կարոտ»։
Նշենք, որ Արամ Ասատրյանը, չնայած մահվանից անցած երկու տասնամյակին, շարունակում է մնալ հայ ժողովրդի սրտում։ Նրա երգերը մինչ օրս սիրված ու լսված են, իսկ հիշատակը՝ վառ։
Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանը կյանքից հեռացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին՝ 53 տարեկան հասակում։
Երգիչը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից՝ Օշականում, որտեղ մասնակցում էր կնունքի արարողության՝ որպես կնքահայր։ Նա հանկարծակի կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։


