ՏեսանյութՇոու-բիզնես

Ով իմ հետ մի անգամ եղել է, հետո դա չի կարողացել մոռանա, ես այդ գործում նույնպես վիրտուոզ եմ. Ֆիլիպ Կիրկորով

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հյուրընկալվել է Պավել Վոլյայի «ШОУ ВОЛИ» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է անձնական կյանքի, գումարների, համերգների և ստեղծագործական նորությունների մասին։

Զրույցի ընթացքում երգիչն անդրադարձել է նաև իր մատանիներին, արտաքին տեսքին, պլաստիկ վիրահատություններին և նոր տեսահոլովակներին։ Նա պատմել է բեմական կերպարների, համերգային ծրագրերի և դրանց պատրաստման համար կատարվող մեծ ծախսերի մասին։

Հաղորդման ամենաուշագրավ դրվագներից մեկը Կիրկորովի ինքնավստահ հայտարարությունն է եղել։ Խոսելով իր անձնական հարաբերությունների մասին՝ երգիչն ասել է. «Ով իմ հետ մի անգամ եղել է, հետո դա չի կարողացել մոռանալ, ես այդ գործում նույնպես վիրտուոզ եմ»։ Նրա այս խոսքերը հաղորդման ընթացքում հումորային երանգ են հաղորդել զրույցին։

Կիրկորովը կիսվել է նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներով՝ պատմելով 1985 թվականին Փարիզում ֆրանսիացի երգչուհի Դալիդայի հետ հանդիպման և նրանից ստացած նվերի մասին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում