Շոու-բիզնես

Ամբողջովին հագնված՝ իմ էությամբ այստեղ մերկ եմ ու այն, ինչ կամ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․

«Աշխարհի համատարած քաոսում ու վազքի մեջ՝ ես կարողանում եմ դանդաղել ու լիարժեք գոյել՝ բեմում միայն:

Իմ ամենաիսկական ներկայությունն այստեղ է հենց. առանց խմբագրումների, առանց թաքնվելու ու բացարձակ անկեղծ:

Ամբողջովին հագնված՝ իմ էությամբ այստեղ մերկ եմ ու այն, ինչ կամ:

Մեկ ծովում եմ այդպիսին, մեկ՝ բեմում:

Իմ հանդիսատեսն էն ԼԱՎԱԳՈւՅՆՆ Է, որը կարող էր երբևէ պատահել ինձ հետ.

հավաք

պահանջկոտ,

հասկացող

խորքային

ու ինձ՝ անընդհատ զարգանալ ու կատարելագործվել ստիպող))

Բայց դե,ես էլ նրանցից ավելի պահանջկոտ եմ.

չկա մի բեմել, որը երբև է նման լինի նախորդին, կրկնվի կամ նույնատիպ լինի:

Բեմն ինքնին անկրկնելի է. բեմի մարդն էլ պիտի լինի Աստծո պատկերով ու նմանությամբ, ՆՐԱ տված շնորհով՝ անվերջ ՍՏԵՂԾաԳործ:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ աշխարհը ՏԻԵԶԵՐՔ Է. այնտեղ վառվում են հազարավոր աստղեր, որոնք լուսավորում են երբեմն խավարում հայտնված իրականությունը, մարդկանց, և կյանքերը:

Իմ հավերժական շնորհակալությունն Աստծուն՝ իր լի օրհնության համար,

Ծնողներիս,

Ուսուցիչներիս

Ընկերներիս

ու անդվաճան իմ հանդիսատեսին:

Երախտագիտությունս !

Էջմիածինն անպատմելի ջերմ ընդունեց, մի շնչով հետս շնչեց …. ու պահեց շունչը…) … հուզվեց ու հավասար ասաց հետս իր սիրած բանաստեղծությունները:

կարոտ կա՜ր…

մի զարկով զարկող ՍԻՐՏ ԷԻՔ

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»։

Կիսվեք ձեր էջում