Մամուլ

Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր տունը

Քիմ Քարդաշյանը Պալմ Սփրինգսում որոշել է փոխել բնակության վայրը՝ ձեռք բերելով հարևան առանձնատունը։ Հետաքրքիր է, որ նման որոշման նա եկել է ընտանիքի և ընկերների հետ հանգստի ժամանակ՝ կանեփով մարմելադներ փորձելուց հետո։

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում Քիմը ընկերների հետ գոլֆի մեքենայով շրջել է թաղամասում և աննկատ մուտք գործել վաճառքի հանված առանձնատան տարածք։

Պարզվել է, որ առանձնատունը գտնվում է Քիմի և նրա քրոջ՝ Քայլի Ջենների տների միջև։

Քարդաշյանին այնքան է ոգևորել այն գնելու գաղափարը, որ նա որոշել է միավորել երեք տարածքներն ու ընդլայնել ընտանիքի գաղտնի անցուղիների ցանցը։

Անշարժ գույքի գործակալի հետ բանակցություններից հետո Քիմը պարզել է, որ կարող է նոր առանձնատունը ձեռք բերել՝ վաճառելով իր ներկայիս տունը։

«Եթե վաճառեմ մեկ տուն և գնեմ սա, ավելի մոտ կլինեմ Քայլիին, իսկ տեսարանն էլ շատ ավելի լավն է», – բացատրել է աստղը։

Կիսվեք ձեր էջում