Հայտնի է՝ Կինոմոսկվայում առաջացած հրդեհի պատճառը
Կինոմոսկվայում սպասված պրեմիերայի օրը անսպասելի միջադեպ է տեղի ունեցել։
«Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերայից առաջ, երբ միջոցառման հյուրերը հավաքվել էին կարմիր գորգի շուրջ, կինոթատրոնի մուտքի մոտ պատրաստված դիզայներական աշխատանքը հրդեհվել է։
Հրդեհը հաջողվել է արագ մարել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Այս առիթով tema.am-ը կապ հաստատեց «Էլիգումյանս» դիզայներական ընկերության հիմնադիր Տաթև Էլիգումյանի հետ, ով նշեց, որ իր կազմակերպությունը որևէ առընչություն չունի տվյալ միջադեպի հետ.
«Դիզայնը 2 օր է պատրաստ է,ու եթե խնդիրը կապված լիներ մեր կատարած աշխատանքի հետ,ապա դա կլիներ ավելի վաղ: Տվյալ ժամանակահատվածում միաժամանակ միացրել են տարբեր տեխնիկաներ, որոնք էլ հանդիսացել են միջադեպի պատճառը: «Էլիգումյանս»-ը տարիներ շարունակ լինելով շուկայում ու ունենալով իր հստակ դիրքը երբևէ նման վրիպում չէր թույլ տա: Մեր մասնագետների անթերի ու մաքուր աշխատանքի մասին մենք չենք խոսում,այլ խոսում են մեր հազարավոր հաճախորդները:
Մեզ համար առաջին տեղում նախ մեր անունն է, ու հետո նաև հաճախորդների գոհունակությունն ու կրկին մեզ դիմելու ցանկությունը»,-մեզ հետ զրույցում նշեց «Էլիգումյանս»-ի հիմնադիր Տաթև Էլիգումյանը։


