Վթարի պատճառով մի քանի հասցեներում այսօր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ի
ժամը 10։00-ից մինչև ս․թ․նոյեմբերի 6-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Շնող, Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի և Տավուշի մարզի Արճիս, Պտղավան, Բագրատաշեն, Զորական գյուղերի բաժանորդների ջրամատակարարումը։
ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Բենիամին գյուղի ջրամատակարարումը։
ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի, Շիրակի 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Շարուրի փողոցի, Ն.Չարբախ 1-15 փողոցների, Արարատյան 68-142/7 տների ջրամատակարարումը։
ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 6 նրբանցքի ջրամատակարարումը։
ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 3, 5 շենքերի , Կորյունի 1 Նրբ. 11 շենքի ջրամատակարարումը։
ժամը 10:20- 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Հրազդան Կենտրոն Թաղ. 83-113 շենքերի ջրամատակարարումը։
Ժամը 10:30- 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Դիլիջան Ուսանողական, Շահումյան փողոցների ջրամատակարարումը։


