Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը սկանդալային հրապարակում է արել
Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակում է արել և կից գրել․
«Երբ ցանկանում էի խոսել երեխայիս հետ գրական հայերենով, ստիպված էի լսել մի արտահայտություն, որը մինչ օրս ցավով եմ հիշում․ «Մի՜ հաչա այդ շան լեզվով»:
Այսօր ես կարող եմ ազատորեն երեխայիս հետ խոսել գրական հայերեն, սովորեցնել նրան ճիշտ ու գեղեցիկ արտասանել մեր լեզվի յուրաքանչյուր բառը՝ առանց վիրավորանք լսելու,առանց վախի, առանց որևէ մեկի թույլտվությունը խնդրելու։
Ես չեմ ցանկանում, որ իմ երեխան երբևէ ամաչի իր մայրենի լեզվիից։ Ընդհակառակը՝ ուզում եմ, որ սիրի այն, հպարտանա դրանով ու գիտակցի, որ Հայերենը պարզապես լեզու չէ’ այն մեր ինքնությունն է, արմատները, մեր պատմությունն ու ժառանգությունը»։


