Գագիկ Բեգլարյանի խափանման միջոցը հայտնի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է, գրում է «Հրապարակ»-ը։
Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, իրենք որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, սակայն դեռ դատական ակտը չեն ստացել։
Ըստ պաշտպանի՝ ապօրինի հիմքով է երկարաձգվել կալանքը․ «5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»։
Ինչո՞ւ քննչական գործողություններ չեն կատարվում, պաշտպանը՝ հեգնելով պատասխանեց՝ «տաԳԴիկական է»։
Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։


