ՄամուլՏեսանյութ

«Կանաչ գլխարկով հուղարկավորեցին մեր Տիգրանին». Սևանը սգում է 19-ամյա զինծառայողի մահը

Այսօր Սևանում վերջին հրաժեշտն են տվել 19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանին, որի մահվան հանգամանքները դեռևս քննության առարկա են։ Նա այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում մահացած 17-րդ զինծառայողն է։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։

Տիգրանը Սևանից էր, ծառայության մեկ տարին էր լրացել, իսկ զորացրվելուն մնացել էր մոտ ութ ամիս։ Նրա նախկին ուսուցիչները հիշում են որպես խելացի, զուսպ և հավասարակշռված երիտասարդի։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ձերբակալվել է երկու անձ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մինչ Սևանում ընտանիքն ու հարազատները հողին էին հանձնում երիտասարդ զինծառայողին, Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարություններ էր անում Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում