«Երեխաներին ժամերով չի վնասել»․ ՔԿ նախագահը՝ ադրբեջանցու գործողությունների մասին
Ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել. ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասnւմ, ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:
Նա հավելել է, որ այդ դեպքով ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու: Ադրբեջանցին ցուցմունք է տվել, բովանդակությունը ամբողջությամբ ներկայացնել չի կարող, բայց կարող է նշել, որ ամբողջությամբ մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը:
«Ինքը մառախուղի պատճառով մոլորվել է: Միայն կարող եմ ասել, որ ադրբեջանցին կրակելով սպանելու դիտավորություն չի ունեցել: Պետք է փաստերը գնահատենք: Ասենք, անձը մոլորվելու արդյունքում քայլելով մոտենում է տանը, քարով կոտրում է ապակին և սոված է լինում, ճաշ է սարքում, փոխվում է, երեխաները մտնում են տուն , ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն և կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։
1987 թվականին ծնված կինը ստացել էր ծանր հրազենային վնասվածքներ, իսկ նրա երկու անչափահաս երեխաները նույնպես վնասվածքներ էին ստացել։
Անի Ավետիսյանը մի քանի վիրահատության է ենթարկվել, իսկ նոյեմբերի 2-ի տվյալներով՝ սպասում է հերթական՝ երրորդ վիրահատությանը։
Տեսանյութը ստորև․


