«Պապայից անկախ եմ ուզում լինել, բայց երախտամոռ չեմ». Մկրտիչ Արզումանյանի որդին՝ անկեղծացել է
Պարզվում է՝ սիրված ու հայտնի դերասանի որդի լինելն ավելի շատ բարդություններ ունի, քան առավելություններ։
Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը, դժգոհում է, որ իրեն որպես անհատի չեն ընդունում, և ստիպված է անընդհատ ինչ-որ բաներ ապացուցել։
Ալեքսը «Թիվ-թվաբանություն» հաղորդման տաղավարում անկեղծացել է՝ պատմելով, որ ծնողների հետ հաճախ չի կիսվում իր ապրումներով։
Նա խոսել է նաև մանկության ամենավառ ու ջերմ հիշողությունների մասին, անդրադարձել հոր հետ հարաբերություններին և իր ինքնուրույնության ձգտմանը։
Ալեքսանդրի խոսքով՝ ցանկանում է կայանալ որպես առանձին անհատ և հասնել հաջողությունների սեփական ուժերով՝ միաժամանակ չմոռանալով այն ամենը, ինչ ստացել է ծնողներից։
Նա նաև խաղացել է «Համլետ»՝ խաղին բնորոշ իմպրովիզներով՝ տաղավարում ստեղծելով հումորային ու անմիջական մթնոլորտ։
Տեսանյութը ստորև․


