ՄամուլՏեսանյութ

Որտե՞ղ կապրի մեկ տարեկան Ալեքսին սպանելու մեջ մեղադրվող կնոջ որդին

Մեկ տարեկան փոքրիկին դաժանաբար ծեծելու ու մահվան հասցնելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած Ռիմմա Ենոքյանն ինքն էլ երեխա ունի։

Ողբերգությունից հետո մանկահասակ տղային հեռացրել էին այդ տնից, տեղափոխել Մանկան տուն, իսկ այժմ համապատասխան մարմինները քննարկում են, թե որտեղ պիտի ապրի երեխան։

Հիշեցնենք, որ մեկ տարեկան Ալեքսը հիվանդանոցում մահացել էր մարմնական բազմաթիվ վնասվածքների հետևանքով։ Ըստ մեղադրանքի՝ Ռիմա Ենոքյանը ամիսներ շարունակ պարբերաբար ծեծի էր ենթարկել երեխային, իսկ մահվան պատճառ դարձած հարվածները հասցրել էր մարտի 10-ին։

Դեպքից հետո երեխայի մայրը՝ Մարիամ Մկրտչյանը, հայտնվել էր քննության ուշադրության կենտրոնում՝ երեխային վտանգավոր միջավայրում թողնելու հանգամանքով։

Նրա մյուս մանկահասակ երեխան այժմ տեղափոխվել է Մանկան տուն, իսկ համապատասխան մարմինները քննարկում են երեխայի հետագա խնամքի հարցը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում