Մամուլ

Ուղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 45 տուժած

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Քոնիայի նահանգում, ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Վթարի հետևանքով տուժել է 45 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին։

Պարբերականի տեղեկություններով՝ բոլոր տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից շուրջ 40-ը թեթև վնասվածքներ են ստացել։

Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, Սպարտա–Բեյշեհիր ավտոճանապարհին՝ Հույուք շրջանում, Բեյշեհիրից մոտ 20 կմ հեռավորության վրա։

Անթալիա–Իգդիր երթուղով ընթացող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

Կիսվեք ձեր էջում