«Խորին ցավակցություն Մգերին»․ Անիտայի հուզիչ խոսքը՝ Մհեր Արմենիային
Մհեր Արմենիայի հոր մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել Անիտան՝ իր հրապարակմամբ անդրադառնալով ընտանիքին պատուհասած կորստին։
Նա լուսանկար է հրապարակել և գրել է․«ԽՈՐԻՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԳԵՐԻՆ
Կան լուրեր, որոնց առաջ բառերն անզոր են, իսկ սիրտը՝ կոտրված:
Մենք Մգերին ճանապարհեցինք օդանավակայան՝ լավ լուրի հույսով և շուտով նրան ուրախությամբ դիմավորելու սպասումով: Սակայն ստացված սարսափելի լուրը խորապես ցնցեց մեզ:
Մգե՛ր ջան, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում քեզ և ընտանիքիդ: Թող Աստված ուժ ու համբերություն պարգևի այս անասելի վիշտը հաղթահարելու համար:
Երբ մարդուն ճանապարհում ես հույսով, բայց փոխարենը ցավալի լուր ես ստանում, ցավը կրկնակի է դառնում:
Մեր մտքերն ու աղոթքներն ձեզ հետ են:
Հավերժ հիշատակ և խաղաղություն հանգուցյալի հոգուն»։



