ՏեսանյութՇոու-բիզնես

«Այս փուլը սպասումի մասին է»․ Վաչե Երիցյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին

Դերասան Վաչե Երիցյանն ու դերասանուհի Սրբուհի Բալայանը մեկ տարի առաջ են ընտանիք կազմել։ Զույգը սոցիալական էջերում հաճախ է կիսվում աշխատանքային նորություններով, ինչպես նաև անձնական կյանքի մանրամասներով։

Օրեր առաջ Սրբուհին և Վաչեն իրենց սոցիալական էջերում ուրախալի լուր են հայտնել։ Նրանք ընտանեկան հոլովակ են հրապարակել՝ խոսելով այն մասին, որ սպասում են իրենց առաջնեկին։

Տեսանյութին կից Սրբուհին գրել է․ «Երազելի օրեր են, որտեղ ամեն ինչ հրաշքի մասին է, որտեղ մենք լցված ենք սպասումով, նոր երազանքներով, նոր կյանքով…

Աշխարհի արարման պես՝ ստեղծվում է մի նոր աշխարհ, որի մասին մտածելիս անգամ հուզվում ենք…

Այս փուլը սպասումի մասին է»։

Bavnews-ը ևս շնորհավորում է զույգին և առաջարկում դիտել հուզիչ տեսանյութը։

Հոլովակը մի քանի ժամվա ընթացքում լայնորեն տարածվել է համացանցում, իսկ զույգը ընտանիքի անդամների և ընկերների կողմից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում