Մեծ թափով խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են», – գրել է նա։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Armat Media-ի տեղեկություններով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե:
Իրավապահները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ստեփանավանում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում:


