ՄամուլՏեսանյութ

ԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը թանկարժեք իր է կորցրել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել, որը վերածվել է հրմշտոցի ու քաշքշուկի։

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի հիմնական հարցերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցն էր։

Ընդդիմադիր խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իրավական և քաղաքական առումով անընդունելի։

Նիստի ընթացքում վիճաբանությունը սրվել է, և պատգամավորների միջև հրմշտոց ու կռիվ է սկսվել հենց դահլիճում։

Ավելի ուշ քաշքշուկը շարունակվել է նաև ԱԺ միջանցքում։

Միջադեպի ընթացքում, ըստ տեղեկությունների, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին կորել է։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում