ՄամուլՏեսանյութ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

«Սյունիք Նյուզ»-ը նոր մանրամասներ է հայտնել քիչ առաջ Սյունիքի մարզում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի մասին։

Ավտոմեքենան տեղափոխում էր Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտի և 6 ծնողի։

Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում փրկարարները, պարեկները և ճանապարհով անցնող՝ օգնության հասած քաղաքացիները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։

Կիսվեք ձեր էջում