ՄամուլՏեսանյութ

«Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել

Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Իմ ծնողների սիրո մասին կարելի է անվերջ խոսել։ Այն այն սերերից է, որոնց մասին գրքերում են գրում, այն սերերից, որոնց թվում է՝ միայն ֆիլմերում կարող ես հանդիպել։

Նրանց միջև եղել է ու կա այնքան ուժեղ սեր, որ նույնիսկ այս բաժանումը չի կարող այն ավարտել։ Ամենացավալին այն է, որ այս բաժանումը նրանց ընտրությունը չէր։ Ուրիշների պատճառով տեղի ունեցավ մի ողբերգություն, որը երկու իրար այդքան սիրող մարդկանց բաժանեց այս կյանքում։

Ու այսօր մի բան հիշեցի։ 2023-ի հենց այս օրերին Մաման ու Պապան միասին նստած խոսում էին Արցախի մասին, զոհված հայրերի, բաժանված ընտանիքների ու իրենց ամուսիններին կորցրած կանանց մասին։ Այն ժամանակ այդ ընտանիքների կյանքը քանդել էր թշնամին։ Ու ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը երկու տարի անց նույնպիսի ցավ կմտնի նաև մեր տուն։ Միայն թե այս անգամ թշնամին շատ ավելի մոտ էր, քան երբևէ կարող էինք պատկերացնել։

Չկան բառեր նկարագրելու այն ցավը, երբ քեզնից խլում են ոչ միայն ամուսնուդ, այլ քո կյանքի ընկերոջը, այն մարդուն, ում հետ ընտանիք ես ստեղծել, երեխաներ մեծացրել ու մի ամբողջ կյանք ապրել։

Նրանց սերը չի ավարտվել։ Պարզապես այս կյանքում նրանց անարդար բաժանեցին։💔»

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում