Շոու-բիզնես

Վերջին պահին հրաժարվել են Սոֆի Մխեյանի ելույթից․ ի՞նչ է պատահել իրականում

Hraparak-ը գրել է․ «Երգչուհի Սոֆի Մխեյանը ընդամենը 6 օր առաջ իր երկրպագուներին հրավիրում էր Վարդենիսի օրը եւ Հայաստանի անկախության 35-ամյակը միասին նշելու, առաջարկելով նրանց իր երգացանկից ընտրել այն երգերը, որոնք ցանկանում են սեպտեմբերի 21-ին Վարդենիսի հրապարակում լսել։ Իսկ այսօր երգչուհին վրդովված հայտնել է, որ ինքը ելույթ չի ունենա Վարդենիսում։

«Սիրելի՛ վարդենիսցիներ, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է և ես ներկա չեմ լինի համերգին:

Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։

Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։

Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»։
Հրապարակմանը արձագանքել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով գրել է. «Հա դե չէ, ոչ մի ճշտում՝ արտիստների վրա, ոչ մի սեւ ցուցակ, ոչ մի հաշվեհարդար։

Ինչի մասին է խոսքը։

«Անկախության» տոն` առանց
ազատության։ Ահա իրենց ձևավորած ու
երազած երկիրը։ Սոֆի ջան, ամեն բան անցողիկ է, նաեւ սա»։

Ի դեպ նախապես հայտարարվել էր,որ ելույթ են ունենալու Սոֆի Մխեյանը, Արա եւ Ալիկ Ավետիսյանները, Հռիփսիմե Հակոբյանը, Սարգիս Եղիազարյանը, իսկ երեք օր առաջ արդեն Վարդենիսի համայնքապետարանի տարածած տեղեկատվական տեսանյութում Սոֆի Մխեյանի անունը չի նշվում, փոխարենը ավելացել է Ուրիշ պրոջեքթը։»

Կիսվեք ձեր էջում