Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ
Քիմ Քարդաշյանը վերջերս հոսպիտալացվել է կերակրափողի հետ կապված խնդիրների պատճառով։
Այս մասին նա պատմել է իր ընտանիքի «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թրեյլերում։
45-ամյա Քարդաշյանի մոտ ախտորոշվել է կերակրափողի բորբոքում։ Չբուժվելու դեպքում այն կարող է վերածվել Բարետի համախտանիշի, որը կարող է հանգեցնել քաղցկեղի։
«Keeping Up with the Kardashians»-ի թրեյլերում Քիմը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։
«Ես կերակրափողի բորբոքում ունեմ»,- ասում է Քարդաշյանը։
Շոուի պրոդյուսերը նրան հարցնում է. «Հենց այդ հիվանդության պատճառով չէ՞ր հայրդ մահացել»։ Քարդաշյանը հաստատում է։ Ռոբերտ Քարդաշյանը կերակրափողի քաղցկեղից մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկանում։
Քիմի մայրն՝ Քրիս Ջենները, նույնպես արձագանքել է դստեր հոսպիտալացմանը՝ ասելով. «Չեմ կարող, ուզում եմ լաց լինել»։
Նշենք, որ 2019 թվականին Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Կալիֆոռնիայի համալսարանին կից բացել է Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափողի առողջության կենտրոնը։


