Դիխլոֆոսի սկանդալից հետո մրգի վաճառակետում եռում է առևտուրը
Պտուղ-բանջարեղենի խանութում դիխլոֆոս օգտագործելու վերաբերյալ քաղաքացու ահազանգից հետո խանութում առևտուրը շարունակվում է։ Խանութի սեփականատերը կտրականապես հերքում է տեղեկությունը, թե միջատասպան նյութ է փչել մրգերի և բանջարեղենի վրա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները երեկ խանութից մի շարք նմուշներ են վերցրել՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Մինչ փորձաքննության արդյունքների հրապարակումը, սակայն, խանութի մշտական գնորդները շարունակում են գնումներ կատարել։
Այս պահին խանութում առևտուրը բնականոն հունով շարունակվում է, իսկ վերջնական պարզաբանումը կտա լաբորատոր փորձաքննության արդյունքը։
Տեսանյութը ստորև․


