24-ամյա մայրը դանակահարել է 1,5-ամյա երեխային
Ռուսաստանի Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում 1,5-ամյա երեխայի սպանության դեպքի առնչությամբ ձերբակալվել է նրա 24-ամյա մայրը։ Այս մասին հայտնել է Թաթարստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրավապահների տվյալներով՝ երեխայի մարմինը սեպտեմբերի 15-ին հայտնաբերվել է Ախմետշինա փողոցի բնակարաններից մեկում։
Նախնական տվյալներով՝ փոքրիկը բազմաթիվ դանակահարության վնասվածքներ է ստացել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
24-ամյա կինը ձերբակալվել է որպես կասկածյալ։ Քննիչները շարունակում են պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
Ուսումնասիրվում են նաև երեխայի բնակության և խնամքի պայմանները։
Քննությունը պատրաստվում է դատարան ներկայացնել կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն։ Դեպքի հետ կապված վերջնական հանգամանքները դեռևս պարզվում են։


