Մամուլ

15-ամյա աղջիկը մահացել է ձիավարության ժամանակ

Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում 15-ամյա աղջիկը մահացել է ձիավարության ժամանակ ստացած ծանր վնասվածքների հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել Բուլուն-Բաժի գյուղում։ Նախնական տեղեկություններով՝ ձիավարության փորձ ունեցող դեռահասը երեկոյան ձիով զբոսնելիս է եղել, երբ կենդանին հանկարծ փոխել է շարժման ուղղությունը։

Այդ պահին աղջկա ոտքը խճճվել է ասպանդակի մեջ։ Դեռահասը ծանր վնասվածքներ է ստացել, որոնք, քննիչների նախնական տվյալներով, կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Դեպքի առնչությամբ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգում է իրականացնում՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Աղջկա մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչները շարունակում են պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական միջադեպը։

Կիսվեք ձեր էջում