«Շնորհավոր Ծնունդդ իմ անտիսթրես». Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը դստերը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր սոցիալական էջերում հայտնել է, որ այսօր դստեր՝ Սառայի, ծննդյան օրն է։
Երգչուհին այդ առիթով հրապարակել է նոր լուսանկարներ և հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով դստերը։
«Շնորհավոր ծնունդդ, իմ անտիսթրես։ Քո բույրն ու մի պաչիկն ինձ լրիվ բավարար են, որ ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մաման զգամ։
Քո ծնունդով Աստված ինձ օրհնել ա կրկնակի։ Միշտ ժպտա ու եղիր առողջ, իմ Սառա»,- գրել է երգչուհին։
Տեսանյութը ստորև․


