Ազատ խոսք

Ասենք՝ ռազմաբազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր. ուզում են հանեն, թող հանեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն իրականացնում է այն, ինչ ցանկանում է՝ վարելով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պետք չէ, օրինակ, սպառնալ ՀԱՊԿ-ից հեռացմամբ։ Եթե ցանկանում են հեռացնել՝ թող հեռացնեն։ Սա մեր դիրքորոշումն է։ Եթե չեն ցանկանում հեռացնել՝ թող չհեռացնեն», – ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը հայկական կողմը չի դարձրել քննարկման առարկա։

«Այժմ հարցը քննարկման է դրել Ռուսաստանը, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շրջանակում։

Ասենք՝ ռազմաբազան հանեցին, մենք մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան։ Ուզում են հանել՝ թող հանեն», – հայտարարել է ՀՀ վարչապետը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում