«Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս»․ Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը՝ որդուն
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Instagram-ի իր էջում շնորհավորել է որդու` Կարենի ծննդյան տարեդարձը՝ կատարելով հետևյալ հուզիչ գրառումը․
«Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9 տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք` հենց դու, քո տեսակը։ Ինձ ուժ տվող, իմ ամենամեծ սեր, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավոր լինի։
Մեծ սիրով շնորհավորում եմ նաև բոլոր երեխաներին ամենագեղեցիկ տոնի՝ Մանուկների պաշտպանության օրվա կապակցությամբ»։