Անթալիայում անտառային հրդեհները չեն հանդարտվում
Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանի Պատարա շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է անտառային տարածքում, իսկ պատճառը դեռևս հայտնի չէ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և անտառային ծառայությունների աշխատակիցները, որոնք սկսել են հրդեհաշիջման աշխատանքները։
Աշխատանքներին ներգրավվել են ինչպես ցամաքային խմբեր, այնպես էլ ավիացիոն տեխնիկա։ Այս մասին հաղորդում է Akdeniz Gerçek թերթը։


