Մամուլ

Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Ozon-ի պահեստը, հրդեհ է բռնկվել

Ռոստովի մարզում գտնվող Ozon-ի լոգիստիկ օբյեկտներից մեկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով փոքր հրդեհ է բռնկվել։ Այն, սակայն, օպերատիվ կերպով մարվել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

«Այսօր գիշերը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել Ռոստովի մարզում գտնվող մեր լոգիստիկ օբյեկտներից մեկը։ Առաջացել է փոքր հրդեհ, սակայն այն անմիջապես մարվել է», — ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին ազդանշան հայտարարվելու պատճառով օբյեկտի աշխատակիցները նախապես տարհանվել էին։ Նախնական տվյալներով՝ աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։

Ավելի վաղ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ տարածաշրջանի վրա իրականացված օդային հարձակման հետևանքով յոթ մարդ է տուժել։ Ռոստով քաղաքում վնասվել էին երկու բազմաբնակարան շենքեր։

Կիսվեք ձեր էջում