Մամուլ

Հայտնի է՝ երբ կփակվի «Լամբադա» կամուրջը

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար փակ կլինի Կոմիտասի պողոտա–Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Վարորդներին հորդորում են նշված ժամանակահատվածում երթևեկել այլընտրանքային ճանապարհներով և հետևել ժամանակավոր փոփոխություններին։

Կիսվեք ձեր էջում