Փոխարժեքն այս պահին բանկերում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 27-ին, կազմել է 364.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.21 դրամ (նվազել է 0.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361-362.5 դրամով, վաճառվում է 365-367 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 426.5-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.02-4.11 դրամով, վաճառվում է 4.25-4.36 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 423.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.03-4.05 դրամով, վաճառվում է 4.12-4.15 դրամով:


