Մամուլ

Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է․ հայտնի է պատճառը

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, չի մասնակցի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը։

Նրա խոսքով՝ Ռուբինյանի բացակայությունը պայմանավորված է առողջական թեթև խնդիրներով։ Ալեքսանյանը նշել է, որ ԱԺ նախագահն այժմ իրեն լավ է զգում, և որևէ լուրջ առողջական խնդիր չունի։

Փոխնախագահի տեղեկացմամբ՝ Ռուբինյանը նախատեսում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին և արդեն վաղվանից մասնակցել խորհրդարանի նիստերին։ Առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնել։

Միևնույն ժամանակ, մենք տեղեկացանք, որ Ռուբեն Ռուբինյանը ենթարկվել է կույրաղիքի վիրահատության։ Նրա կույրաղիքը հեռացվել է, իսկ առողջական վիճակը ներկայումս լավ է։ Նշվում է, որ որևէ լուրջ խնդիր չկա, և վիրահատությունը կապված է եղել միայն կույրաղիքի հեռացման հետ։

Կիսվեք ձեր էջում