Մամուլ

Մի քանի կիլոմետրանոց խցանում․ պատճառը ԱՊՊԱ-ի ուշանալն է

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ գլխավոր մայրուղում, ստեղծվել է 2-3 կիլոմետրանոց խցանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 19-ին, նշված ճանապարհին տեղի են ունեցել 2 ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Առաջին պատահարի հետևանքով կան տուժածներ, իսկ երկրորդ պատահարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները,  քանի որ վրացական համարանիշներով բեռնատարի և «Toyota»-ի բախման հետևանքով «Toyota»-ի վարորդը պահանջում է ԱՊՊԱ գործակալին։

Իսկ մեծն ԱՊՊԱ-ն մինչև այժմ չկա, ու դա է պատճատը, որ խցանումը երկարում է։

xcanum 1
Կիսվեք ձեր էջում