Արարատի մարզում մահացածը 8-ամյա Կ․ Լ․-ն է
Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ․-ն է։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


