Պարզվել է Նոր Հաճն քաղաքում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու ու տարայի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Յուրա Պապյանի գլխավորությամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ օգոստոսի 18-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում ողբերգական դեպքի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքում նախկին պոլիկլինիկայի, հետագայում որպես հիվանդանոց շահագործվող շենքի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «Աշկար» ՍՊԸ-ին պատկանող՝ կռունկավար Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Վարդան Բ.-ի կողմից շահագործված «Քինգոնգ» մակնիշի ավտոկռունկի բետոնի համար նախատեսված տարայի ամրալարը պոկվելու և բարձրությունից ընկնելուց հետևանքով տարայի վրա կանգնած Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գարիկ Մ.-ն և 37-ամյա Միսակ Ո.-ն, մեկը՝ տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վալերի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով մահացածներն ու վիրավորը աշխատում են «Աշկար» ՍՊԸ-ում որպես բանվոր, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։
Շենքը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական դեպքը, նախկինում եղել էր Նոր Հաճնի պոլիկլինիկան ու կառավարության ֆինանսավորմամբ այն հիմնանորոգվում էր, կարելի է ասել զրոյից կառուցվում էր շենք


