Մամուլ

10-ամյա աղջկան վրաերթի են ենթարկել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջնակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

vraert 1 1
vraert 2
Կիսվեք ձեր էջում