«Wildberries»-ի ամենամեծ պահեստում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Պոդոլսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries առցանց խանութի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Պոդոլսկում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել Կոլեդինո արդյունաբերական պարկի Wildberries պահեստում։
Հարձակման պահին աշխատակիցները տեղափոխվել են ապաստան. ոչ ոք չի տուժել», – գրել է նա սոցցանցի իր էջում։
Տեսանյութը ստորև․


