Տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. ճանապարհին արձանագրվել է նրա մահը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Աղբավայրում աշլատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։
Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնությանը։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ցավոք ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Է.-ն է։
Տեսանյութը՝ 18+ Shamshyan.com-ի


