31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը
Մոսկվայում բնակվող, Հայաստանից տեղափոխված 31-ամյա Երվանդի և 30-ամյա Անահիտի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել։ Ամուսինները միասին աշխատում էին ճանապարհաշինարարական ընկերությունում, սակայն երեխայի լույս աշխարհ գալուց հետո Անահիտը գտնվում էր երեխայի խնամքի արձակուրդում։
RIA-ի փոխանցմամբ՝ հարևանները պատմել են, որ Պյատնիցկոյե մայրուղու նրանց բնակարանից հաճախ են լսվել վեճերի ու գոռոցների ձայներ։ Նրանց խոսքով՝ տղամարդը կնոջը մշտապես անհիմն կասկածում էր անհավատարմության մեջ։
Օգոստոսի 5-ի առավոտյան զույգը վերադարձել է տուն այն բանից հետո, երբ այցելել էր նույն փողոցում բնակվող ծնողներին։ Տուն վերադառնալուց հետո խանդի հողի վրա նրանց միջև կրկին սուր վիճաբանություն է սկսվել։ Վախեցած կինը փակվել է սենյակում, սակայն ամուսինը կոտրել է դուռը, ներխուժել ներս և խոհանոցային դանակով առնվազն հինգ հարված հասցրել նրան։
Ստացած ծանր վնասվածքների հետևանքով 30-ամյա Անահիտը մահացել է տեղում՝ առանց մայր թողնելով իր 2-ամյա երեխային։
Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Տուշինոյի միջշրջանային քննչական վարչությունում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։


