Շոու-բիզնես

Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը

Դերասանուհի Լիանա Վանոյանը կրկին վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս անգամ նա դիմել է կոպերի վիրահատության, և ինչպես երևում է Լիանայի հրապարակած տեսանյութից, հետվիրահատական շրջանն անցնում է բավականին դրական և բարեհաջող ընթացքով։

Հիշեցնենք, որ դեռևս երեք տարի առաջ դերասանուհին բարիատրիկ վիրահատության էր դիմել։

Այդ ժամանակ Լիանան նշել էր, որ նման միջամտությունը չի հանդիսանում հեշտ լուծում կամ հրաշք միջոց, այլ միայն աջակցող քայլ է՝ նոր կենսակերպ ձևավորելու ճանապարհին։

«Այս վիրահատությունը հրաշք բանալի չէ, սա օգնող ուժ է նոր կենսակերպ կերտելու…

Չկա հեշտ ճանապարհ, ես անկեղծ եմ ասում։

Սա մեծ աշխատանք է, բարդ ճանապարհ։

Միանշանակ կասեմ՝ պետք է պատրաստ լինեք հաղթահարելու դժվար շրջանը։ Ես շատ եմ լացել, բայց չեմ փոշմանել, որ արել եմ դա»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում