18-ամյա զինծառայողը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել ու վթարվել
Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես ժամկետային զինծառայող։
Տեսանյութը ստորև․



