Մամուլ

Նավարկության ժամանակ երեխային գետը տարել է․ 2 տղամարդ խեղդվել են որոնումների ընթացքում

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում հայտնաբերվել է 4-ամյա տղայի մարմինը, որն անհետացել էր լաստանավարկության ժամանակ գետի հոսանքով տարվելուց հետո։

Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։

Հաղորդման համաձայն՝ երեխային հայտնաբերել են դեպքից յոթ օր անց՝ Շելեխովսկի շրջանում, գետի ափամերձ հատվածում։

Ավելի վաղ փրկարարները հայտնաբերել էին նաև տղային օգնության հասնելու փորձ կատարած տղամարդկանցից մեկի մարմինը։

Երկրորդ տղամարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ըստ աղբյուրի՝ երեխան մեկ տարեկանից սկսած ամեն ամառ ծնողների հետ մասնակցել է Իրկուտ գետում լաստանավարկությունների։

Նրա հարազատների խոսքով՝ նա ջրից չէր վախենում և լողալ գիտեր։

Վերջին լաստանավարկությանը տղան մասնակցել էր միայն մոր հետ, քանի որ հայրը չէր կարողացել միանալ նրանց։

Կիսվեք ձեր էջում