Մամուլ

«Նազիկ Ավդալյանին փոխանցեք որ մենք իր աջակցության կարիքը չունենք»

ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանն արձագանքել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարզական կարիերան ավարտած Նազիկ Ավդալյանի հայտարարությանը։

Ինչպես արդեն հայտնել էինք Ավդալյանն այսօր, ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, գրառում էր կատարել՝ նշելով, որ հույս ունի՝ ամեն ինչ արագ կպարզվի, և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ։

Ի պատասխան՝ Լիաննա Մանուկյանը նշել է, որ ուշացած արձագանքներն իրենց համար ընդունելի չեն։

«Կարելի էր գալ դատարանի բակ, կանգնել մի ծառի տակ ու ոչինչ չասել»,- ասել է Մանուկյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում