Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ հուլիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Ֆուչիկ – Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Kia»-ն և «Toyota»-ն եղել են կայանված, վնասվել է նաև բնակչին պատկանող շինության մի հատված։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․






