Մամուլ

Արտակարգ դեպք․ կայանված մեքենան վերածվել է մոխրակույտի

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

meqena hrdeh 1
meqena hrdeh 2
meqena hrdeh 3
Կիսվեք ձեր էջում